Բարաք Օբաման մնում Է գլխավոր թիրախը Համացանցում ագրեսիվ հարձակումների եւ սպառնալիքների համար, նույնիսկ չնայած ռասայական հողի վրա վիրավորանքների քանակի որոշ նվազմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Washington Post-ը:

 

«Սկզբում Օբամային Ցանցում սաստիկ քննադատում Էին այն մարդիկ, ովքեր կարծում Էին, թե «նրա ռասայի մարդն ունակ չԷ արդյունավետորեն կառավարելու պետությունը», իսկ այժմ նման վիրավորանքներն ավելի քիչ են, բայց Համացանցով նախագահի հասցեին ստացվող սպառնալիքների ընդհանուր քանակը չի նվազում»,- գրում Է թերթը:

 

Հրատարակությունը նշել Է, որ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը միայն ընտրարշավի եւ նախագահության առաջին տարվա ընթացքում եռակի ավելի վիավորանքներ Է ստացել , քան նրա նախորդները:

 

Հունվարին այն տղամարդը, որը Twitter-ի իր ակաունտում գրել Էր «նախ ես Օբամայի վերջը կտայի» եւ «ես կգամ ու կսպանեմ քեզ, Օբամա» կարգի հաղորդումներ, դատապարտվել Է 16 ամսվա բանտարկության: Նիկոլաս Սավինոն, ով Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակել Է հաղորդագրություն, որտեղ նախագահին անվանել Է «նեռ, որին կգնդակահարեն Սահմանադրության խախտման համար», ստացել Է մեկ տարվա բանտարկություն, հիշեցնում Է The Washington Post-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: