Ռուսաստանն ու Իրանը համատեղ բանկ կստեղծեն, որը կօգտագործվի երկու երկրների միջև առևտրային ու տնտեսական նախագծերը ֆինանսավորելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ռուս-իրանական առևտրային պալատի ղեկավար Ասադոլլա Ասգարոլադ ին:
«Հաշվի առնելով այն, որ ռուսական բանկերը դեռևս զգուշանում են աշխատել Իրանի հետ' կապված Արևմուտքի մտցրած պատժամիջոցների հետ, մենք ցանկանում ենք մեր կենտրոնական բանկերի և մասնավոր սեկտորի օգնությամբ հիմնել համատեղ ռուս-իրանական բանկ»,-հայտնել է Ասգարոլադին: Վերջինիս համոզմամբ' ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից մտցված պատժամիջոցները Իրանի, ապա նաև Ռուսաստանի նկատմամբ հավելյալ խթան են հանդիսացել ռուս-իրանական առևտրատնտեսական կապերի զարգացման գործում: