Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը 2014թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին' ժամը 19.30-ից Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-
Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: