Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Այս մասին գրում էShamshyan.com-ը: Ժամը 00:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան 1-ին փակուղու բնակիչ Լուսինե Կարապետյանի անվամբ հաշվառված, սակայն 22-ամյա Գառնիկ Մարտիրոսյանի վարած Lexus մակնիշի 70 DV 070 համարանիշի, Երևան քաղաքի Նորագյուղի 235 տան բնակիչ Մանվել Աթոյանի անվամբ հաշվառված 22-ամյա Լևոն Աթոյանի վարած Range Rover 07 DQ 077 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ Սուսաննա Առուստամյանի անվամբ հաշվառված 31-ամյա Արման Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 ՏA 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր է ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:
Մանրամասներն՝ այստեղ