Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկությունները:

 

Վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին կաթնամթերք արտադրողների հետ քննարկել բարձրացված հարցերի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ: