ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ակտիվացում Է ակնկալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնել այն օգուտների վրա, որոնք կարող է խաղաղությունը բերել տարածաշրջանի բնակիչներին»,- ասել է Պսակին:
Նա հրաժարվել է մեկնաբանել ԼՂՀ-ում այս շաբաթ սկսված դատավարությունը Ադրբեջանի երկու քաղաքացիների նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: