Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի ընկերները դատական գործի հերթական նիստից առաջ ' հոկտեմբերի 30-ին կհավաքվեն Չաղլայան դատարանի դիմաց: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ակոս» պար բերականը:

 

Դինքի ընկերները պահանջելու են, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով դատական գործ հարուցվի «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագրի սպանության ժամանակ տարբեր պաշտոններ զբաղեցրած այն անձանց նկատմամբ, ովքեր, նախապես տեղյակ լինելով հանցագործության մասին, ոչինչ չեն ձեռնարկել այն կանխելու նպատակով: «Սպանության առաջ աչք փակելու» մեղադրանք առաջադրելով' Դինքի ընկերները ցանկանում են, որ պաշտոնյաները դատապարտվեն 25 տարվա ազատազրկման:

 

Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է հարցաքննել Դինքի սպանության ժամանակ կարևոր վարչական պաշտոններ զբաղեցրած անձանց: Դրանք են' Ստամբուլի անվտանգության վարչության այն ժամանակվա ղեկավար Ջելալեթթին Ջերրահը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը, Ստամբուլի անվտանգության վարչության հետախուզական բաժնի նախկին ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը և ոստիկաններ Բյուլենթ Քյոքսալը, Իբրահիմ Փալան, Իբրահիմ Շևքի Էլդիվանը, Վոլքան Ալթունբուլաքը, Բահադըր Թեքինը և Օզջան Օզքանը:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ.հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների քննության 13-րդ դատարանը սպանությունըծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման,սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելուհիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման:

 

Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնողմեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատար ելունպատակով ստեղծված» խմբի անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ինբեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների քննության 13-րդ դատարանի ընդունած վճռի այնկետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինվածկազմակերպություն» կանգնած չէ: