«www.aravot.am» էլեկտրոնային թերթում տեղ գտած «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում. հաղորդում է ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկը» վերտառությամբ հոդվածը ՀՀ դատախազության աշխատանքային խմբի ղեկավարի կողմից ուղարկվել է ոստիկանություն:
2013թ. հունվարի 21-ին «aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է հոդված' Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում. հաղորդում է ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկը» վերտառությամբ:
Հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար ՀՀ դատախազության աշխատանքային խմբի ղեկավարի կողմից այն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: