Հերթական, այսպես կոչված, «աղբի լյուստրացիայի» շրջանակներում Ուկրաինայի արմատական ակտիվիստները աղբամանն են նետել մի կնոջ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Այս արարքը հրապարակվել է YouTube կայքում՝ ականատեսներից մեկի կողմից:
Տեսանյութում երևում է, որ կնոջը թույլ չեն տալիս դուրս գալ աղբամանից: «Սա քո տեղն է, հասկացա՞ր»,- բղավում է մասնակիցներից մեկը:
Դրանից հետո ակտիվիստներն աղբամանն են նետում կնոջ իրերը, փակում կափարիչը և բղավում. «Փա՛ռք Ուկրաինային»:
Ենթադրվում է, որ կինը կապ ունի Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Վիլկուլի հետ: