«Իսլամական պետություն» արմատական ահաբեկչական խմբավորումը սկսել է Պակիստանում և Աֆղանստանում իսլամիստների ուշադրությունը գրավել: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:

 

Ավելի վաղ ԻՊ-ի գրոհայիններին տեսել են այդ տարածքներում:

 

Նշվում է, որ թռուցիկները, որոնք կոչ են անում աջակցել «Իսլամական պետությանը», հայտնվել են երկու երկրների մի շարք քաղաքներում, ինչպես նաև Քաբուլի համալսարանում, որտեղ արդեն ձերբակալել են մի քանի ուսանողների:

 

Առնվազն Պակիստանի հինգ թալիբ հրամանատարներ և աֆղանական թալիբների երեք ներկայացուցիչներ հայտարարել են ԻՊ-ին աջակցելու մասին: