Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ու նրա բոլոր տեղակալները որոշել են թողնել զբաղեցրած պաշտոնները, ինչպես նաեւ լքել «Վրացական երազանք» իշխող կոալիցիան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Այստեղ ներկայացված են Դավիդ Զալկալիանին, Թամարա Բերուչաշվիլին, Վլադիմիր Գուրգենիձեն, մեզ կմիանա Դավիթ Ջալաղանիան, որն այժմ պաշտոնական այցով գտնվում Է Կուբայում: Մենք թողնում ենք մեր զբաղեցրած պաշտոնները: Մենք լքում ենք քաղաքական միավորման՝ «Վրացական երազանքի» շարքերը»,-հայտարարել է Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին Թբիլիսիում կայացած արտակարգ բրիֆինգի ժամանակ:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 4-ին որոշել է պաշտոնաթող անել երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, հայտարարելով, որ թույլ չի տա գերատեսչության քաղաքականացում: Այդ որոշմանը նախորդել Էր Ալասանիայի հայտարարությունն այն մասին, որ պաշտպանության նախարարության դեմ միտումնավոր գրոհ Է կատարվում: Նա այդպես Է մեկնաբանել գերատեսչության պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը:

 

Նախօրյակին եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, որը, ինչպես եւ Փանջիկիձեն, Ալասանիայի «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Է, հայտարարել Է, որ թողնում Է իր պաշտոնը: