ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը չի բացառել նախագահի պաշտոնում իր եղբոր՝ Ջեբ Բուշի առաջադրումը: Այս մասին գրել է Газета.Ru-ն:

 

Բուշը հայտարարել է, որ եղբոր առաջադրվելու հնարավորությունը «50-50»: Նրա խոսքով՝ այժմ եղբայրը փորձում է որոշում կայացնել:

 

«Նա կարող է արժանապատվորեն աշխատել այդ պաշտոնում: Անհաջողությունները նրան չեն վախեցնում»,- հայտարարել է Ջորջ Բուշը:

 

Առաջադրվելու դեպքում Ջեբ Բուշը կարող է լինել ԱՄՆ-ի երրորդ նախագահը, որը սերում է Բուշ ընտանիքից՝ իր հոր՝ Ջորջ Բուշ ավագից և եղբոր՝ Ջորջ Բուշ կրտսերից հետո: Ինքը՝ Ջեբ Բուշը, եղել է Ֆլորիդայի նահանգապետը 1999-2007թթ.-ին և դարձել է ամենահաջող հանրապետականն այդ պաշտոնում: