Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ հանդիպում եղել է: Այս մասին նոյեմբերի 11-ին «Հենարան» մամուլի ակումբում ասել է ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Թե երբ է եղել այդ հանդիպումը եւ ինչ հարցեր են քննարկվել, Ռազմիկ Զոհրաբյանը չի մանրամասնել:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ծառուկյանը որպես Ազգային անվտանգության խորհդրի անդամ կարող է հանդիպել նախագահի հետ: