ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել է 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչների և թաղամասը կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ըն թացքում քննարկվել են շինարարության ժամկետների արագացման, բնակարանների բաշխման, սեփականության վկայականների գրանցման հարցեր:

 

Հանդիպման արդյունքում որոշվել է, որ պարբերաբար կկազմակերպվեն նման քննարկումներ, որոնք կնպաստեն հարցի արդյունավետ լուծմանը: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հետայսու հսկողության տակ պահել ձեռք բերված պայմանավորվածությունը և ժամկետների ժամանակացույցը: