Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան խաղին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով Ռոնալդուի հետ լուսանկար, կատարել է հետևյալ գրառումը.

«Կրկին հանդիպում ենք՝ այս անգամ հավաքականների մակարդակով: Պորտուգալիա-Հայաստան. ուրբաթ oրը»: