G20 գագաթնաժողովին մասնակցելու համար Ավստրալիայի ճանապարհին Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը այցելել է Նոր Զելանդիա: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը:

 

Գերմանիայի կանցլերն այնտեղ շփվել է վայրի բնության և տեղի Մաորի ցեղի աբորիգենների հետ:

 

Անգելա Մերկելը մասնակցել է Կիվի թռչնի «ազատագրման» արարողությանը, որը Նոր Զելանդիայի խորհրդանիշ է համարվում:

 

Մերկելի լուսանկարները «պայթեցրել» են համացանցը՝ Եվրոպայում համացանցի օգտատերերի շրջանում առաջացնելով ակտիվ քննարկումներ:

 

Շփվելով թռչնի հետ՝ կանցլերը անցել է մաորիական ցեղի ողջունման ծեսը, երբ երկու մարդ հանդիպելիս դիպչում են իրար քթերով:

 

Իր պաշտոնական ելույթում Մերկելը շնորհակալություն է հայտնել, որ Նոր Զելանդիան աջակցում է Եվրոպային Ռուսաստանի դեմ «պատժամիջոցների պատերազմում»: