Այսօր մեկնարկել է Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլը: Պատրիարքին ընտրելու են Հակոբյանց 37 միաբանները: Նրանցից յուրանաչյուրը ներկայացնելու է հինգ անունից կազմված ցանկ: Առավելագույն ձայներ ստացած միաբանները կմասնակցեն ընտրության հաջորդ փուլին, որը նախատեսվում է վաղը, իսկ հունվարի 25-ին պարզ կլինի, թե ով է Երուսաղեմի Հայոց պատրիարքը:
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը մահացել էր 2012-ի հոկտեմբերի 12-ին' երկարատև հիվանդությունից հետո: