Հայտնի Apple ընկերության արտադրած հեռախոսները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ներկայացնում են իբրև Հայաստանի տարածք:

 

Ընդ որում, օգտատերերը չեն կարող որևէ փոփոխություն մտցնել ընկերության կողմից կիրառման մեջ դրված քարտեզում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ահազանգում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը:

 

Ադրբեջանական կողմն արդեն իսկ փորձել է այս հարցում որևէ բացատրություն ստանալ և դիմել է ԱՊՀ անդամ երկրներում Apple ընկերության ներկայացուցիչ Դենիս Յուրչենկոյին, սակայն վերջինս հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել այս հարցով: