Փարիզի քաղաքային խորհուրդը դեմ Է քվեարկել քաղաքի պատմական մասում ավելի քան 40 տարվա ընթացքում առաջին երկնաքերի կառուցման պլաններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Սակայն քաղաքագլուխ սոցիալիստ Անն Իդալգոն անվավեր Է համարում գաղտնի քվեարկության արդյունքները, քանի որ ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը, խախտելով ընթացակարգը, հրապարակել են իրենց քվեաթերթիկները:

 

Իդալգոն դիմել Է դատարան, որպեսզի այն կայացնի իր վճիռը քվեարկության արդյունքների օրինականության վերաբերյալ:

 

«Եռանկյունի» գրասենյակային շենքի նախագիծը, որն արդեն մեծ հետաքրքրություն Է առաջացրել ներդրողների շրջանում, մշակել Է Բազելի Herzog & De Meuron ճարտարապետական բյուրոն:

 

180-հարկանի ապակե «Եռանկյունու» շինարարության բնագավառում Unibail-Rodamco հոլդինգային ընկերությունը մտադիր Է ներդնել 500 միլիոն եվրո:

 

1970-ական թվականներին Փարիզի կենտրոնում մտցվել են բարձրաբերձ շենքերի կառուցման սահմանափակումներ: Դրանց վերացմանը ձգտում Էր հասնել դեռ նախորդ քաղաքագլուխ Բերտրան Դելանոեն:

 

Բացի աշխարհահռչակ Էյֆելյան աշտարակից, Փարիզի կենտրոնական մասում միակ բարձրաբերձ շենքը 1973 թվականին կառուցված «Մոնպառնաս» 59-հարականի աշտարակն Է՝ 210 մետր բարձրությամբ:

 

Փարիզի ժամանակակից երկնաքերների մեծ մասը գտնվում Է քաղաքի արեւմուտքում՝ Դեֆանսի գործարար շրջանում:

 

Շատ փարիզցիներ կարծում են, որ քաղաքի պատմական կենտրոնում նոր երկնաքերների կառուցումն անբարենպաստ ազդեցություն կունենա նրա տեսքի վրա:

 

«Եռանկյունի» նախագծի կողմնակիցներն իրենց տեսակետը հիմնավորում են նաեւ այն հանգամանքով, որ երկնաքերի կառուցումը կստեղծի 5000 նոր աշխատատեղ: