
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, ով հանդիսանում է «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդ, կարծում է, որ մրցանակն ստանալու հնարավորություն ունի:
Լրագրողի այն հարցին, թե Կրիշտիանու Ռոնալդուի իմիջն արդյոք կազդի՞ քվեարկության արդյունքի վրա, դարպասապահը նշել է.
«Ես մարզիկ եմ, այլ ոչ թե այս կամ այն բրենդի դեսպան: Ես նա չեմ, ով ներքնազգեստ է ցուցադրում տեսախցիկի առաջ: Ինձ դուր չի գալիս կարմիր գորգը, ես սիրում եմ կանաչ խոտածածկը»,- Նոյերի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: