Ազգային ժողովն այսօր ավարտեց նոյեմբերի 17-ին կառավարության առաջարկով գումարած արտահերթ նիստի աշխատանքները:

 

Նիստի ընթացքում քննարկված հարցերի քվեարկությունները վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով քվեարկության կդրվեն հաջորդ քառօրյային:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցեց Հովիկ Աբրահամյանի կողմից ԱԺ ուղարկված գրությունը. «Հարգելի՛ պարոն Սահակյան, ՀՀ կառավարության առաջարկությամբ, 2014 թվականի նոյեմբերի 17-ին գումարված ՀՀ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված հետևյալ օրենսդրական նախաձեռնությունների քվեարկությունը խնդրում եմ կազմակերպել առաջիկա չորսօրյա նիստերի ընթացքում ներկայացված առաջարկությունների քննարկման նպատակով»:

 

Պարզաբանելով՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ խոսքը քննարկված, բայց չքվեարկված օրենսդրական նախաձեռնությունների մասին է: