Շվեդիայի վճռաբեկ դատարանը հաստատել է սեռական բնույթի հանցագործությունների գործով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալելու պահանջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

 

 

Ասանժը 2012 թվականի հունիսից ապրում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանության շենքում: Նույն տարվա օգոստոսին Էկվադորը նրան քաղաքական ապաստան Է տրամարդել: Նա չի կարող լքել դեսպանատունը, որովհետեւ այդ դեպքում կձերբակալվի եւ կհանձնվի Շվեդիային:

 

Այնտեղից, ինչպես կարծում Է Ասանժը, իրեն կարող են արտահանձնել ԱՄՆ, որտեղ նրան դաժան պատիժ Է սպառնում WikiLeaks-ի միջոցով գաղտնի տեղեկատվության հրապարակման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: