Նախագահ Պյոտր Պորոշենկոն հետմահու «Ուկրաինայի հերոս» կոչումն է շնորհել Կիեւի կենտրոնական շրջանի Ինստիտուտսկայա փողոցում զոհվածներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:

 

Ուկրաինան նոյեմբերի 21-ին նշում Է հաջակցություն եվրաինտեգրացման ակցիաների սկսվելու տարեդարձը, որոնց մասնակցել են լայն սպեկտրի քաղաքական ուժեր: Բողոքի ակցիաների ընթացքում փետրվարին Ինստիտուտսկայա փողոցում իրավապահների հետ ընդհարվելու հետեւանքով զոհվել են մարդիկ: Ավելի ուշ նրանց սկսեցին անվանել «Երկնային հարյուրյակ»: Այսօր ավելի վաղ Պորոշենկոն ծաղիկներ Է դրել Ինստիտուտսկայա փողոցում «Երկնային հարյուրակի» խաչի մոտ:

 

«Ուկրաինայի նախագահը որոշում Է ընդունել Ուկրաինայի հերոսի կոչում շնորհել Երկնային հարյուրյակին: Այդ մասին նա հայտնել է զոհվածների հարազատներին»,-գրել Է Ցեգոլկոն «Թվիթեր»-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: