Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի: Այս մասին տեղեկացնում է WTA-ի պաշտոնական կայքը:
Այս անվանակարգում թենիսիստուհին գերազանցել է Մարիա Շարապովային, Լի Նային, Պետրա Կվիտովային և Սիմոնա Հալեպին:
Ուիլյամսը տարվա լավագույնն է ճանաչվում արդեն 6-րդ անգամ: Այս տիտղոսին թենիսիստուհին արժանացել է նաև 2002, 2008, 2009, 2012 և 2013 թթ-ին: