Երեկ` երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, անհայտ անձինք շքամուտքում ծեծի են ենթարկել լուսանկարիչ Վիգեն Մնոյանին, ով նրանց հրավերով մեկնել էր Ավան-Առինջ թաղամասի բնակարաններից մեկը` ֆոտոսեսիա իրականացնելու:
Կատարվածի առնչությամբ NewsBook-ը զրուցեց լուսանկարչի եղբոր` սցենարիստ Սարգիս Մնոյանի հետ:
- Սարգիս, ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել:
- Մի քանի օր առաջ ինչ-որ մարդիկ զանգել են Վիգենին` ֆոտոսեսիա պատվիրելու: Նրանք եղբորս խնդրել են իրենց տուն գնալ` պատճառաբանելով, որ երեխային տանը մենակ թողնել չեն կարող և լավ կլինի, եթե մանկական ֆոտոսեսիան բնակարանում անցկացվի:
Վիգենը, սովորաբար, տներ չի գնում, այլ աշխատանքներն անցկացնում է իր ստուդիայում` հատուկ լուսավորության, ֆոների պայմաններում: Այս դեպքում հասցեն նրան ուղարկել են sms-ով, ասել, որ կդիմավորեն: Եղբայրս գնացել է այդ հասցեով, նրան դիմավորել են 2 հոգի, ուղեկցել շքամուտք, որտեղ էլ «բիտաներով» սկսել են հարվածել նրան:
Մանրամասն` այստեղ: