ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

 

Ավելի վաղ գործադիր մարմնի ղեկավարի որոշմամբ' Վահե Հակոբյանն ազատվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: