Սամանտա Կրիստոֆորետին, որը պատրաստվում Է դառնալ Իտալիայի առաջին կին տեզերագնացը, իր հետ սրճեփ Է տանելու ուղեծիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

20 կիլոգրամ քաշ ունեցող սարքը հատուկ ստեղծվել Է անկշռելիության պայմաններւմ աշխատելու համար, իսկ նրա պողպատե դետալները նախատեսված են մեծ բեռնվածությունների համար:

 

Կրիստոֆորետին ռուսական «Սոյուզ» տիեզերանավի անձնակազմի անդամների հետ միասին Միջազգային տիեզերակայան կուղեւորվի նոյեմբերի 23-ին:

 

Մինչ այժմ ուղեծրում թարմ պատրաստված Էսպրեսո դեռ ոչ ոք չի փորձել: