Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված, ԼՂՀ ՊԲ ուսումնավարժական թռիչք իրականացնող «ՄԻ-24» ուղղաթիռի օդաչուներ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանի և Սարգիս Նազարյանի հուղարկավորությունը:

 

Չնայած եղանակային վատ պայմաններին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնը բազմամարդ էր: Օդաչուների հարազատների, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ օդաչուների հուղարկավորությանը ներկա էին նաև հազարավոր քաղաքացիներ:

 

Անձնակազմի զոհված անդամները հետմահու պարգևատրվեցին «Արիության համար» մեդալով:

 

 

Տեսանյութը՝ Panorama.am

Լուսանկարը՝ PanArmenian.Net