«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

 

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ արդարադատության նախարարո ւթյան քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում կազմված տեղեկանքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հիշյալ ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման, բացթողնման և հաշվառման պարտականությունը, թույլ են տվել խախտումներ:

 

Ստուգման արդյունքներով հայտնաբերվել է հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պակասորդ և ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: