Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փորձելու է Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով արտահերթ նստաշրջան հրավիրելու համար ստորագրահավաք սկսել:

 

Նման նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:

 

«Ինչպես և խոստացել եմ եթերում, մինչև հաջորդ քառօրյա հանդես կգամ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Հուսով եմ՝ նախագիծը կստանա անհրաժեշտ թվով (44) պատգամավորների աջակցություն՝ արտահերթ կարգով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու համար: Ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների թիվը ավելին է, քան 44-ը»,- ասել էր Փաշինյանը:

 

Նշենք նաև, որ Փաշինյանի այս հայտարարությունից հետո մամուլում լուրեր են պտտվում, որ Փաշինյանը խաթարել է ոչ իշխանական եռյակի անդորրը:

 

Թե ինչու Փաշինյանը որոշեց ստորագրահավաք անցկացնել, արդյոք այս քայլը հարվա՞ծ է Եռյակին, ի՞նչ ներքին քաղաքական զարգացումների սպասենք, Լուրեր.com-ը զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

 

«Ես ո՞վ եմ, որ Նիկոլ Փաշինյանին գնահատական տամ»,- համառոտ պատասխանեց Կարեն Քոչարյանը: