Չինաստանը ձեռնամուխ Է եղել երկրորդ երեխան ունենալու թույլտվության քաղաքականության իրագործմանը, բայց «բեբի-բում» չի կանխատեսվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ժենմին ժիբաո»-ին: Այդ իրավունքը կարող Է ստանալ այն ընտանիքը, որտեղ ծնողներից գոնե մեկը ոչ եղբայր ունի, ոչ Էլ քույր:
Սկզբում փորձագետները կանխատեսում Էին, որ կառավարության այդ քայլը կարող Է հանգեցնել ծնելիության հզոր պայթյունի: Հետազոտությունը, որն այն ժամանակ անցկացրել Է ՉԺՀ-ի ծնելիության եւ ընտանիքի պլանավորման պետական կոմիտեն, ցույց Է տվել, որ ընտանիքների 50-60 տոկոսը, որտեղ ամուսիններից մեկը միակ զավակն Է, պատրաստ Է երկրորդ երեխան ունենալ:
Անցավ մեկ տարի: Այն 11 միլիոն զույգից, որոնք երկրորդ երեխան ունենալու հնարավորություն ունեին, դրանից օգտվեցին միայն 700 հազարը: Պարզվեց, որ արդյունքում ստացված վիճակագրական թվերը գրեթե 70 տոկոսով պակաս Էին կանխատեսվածից:
Սոցիոլոգիական ծառայությունները հասարակական կարծիքի հարցում են անցկացրել: Հարցաթերթիկների լրացմանը մասնակցել Է 2052 մարդ, եւ պարզվել Էլ, որ չափանիշներին համապատասխանողների շրջանում հարցվածների միայն 24,9 տոկոսն Է երկրորդ երեխան ունենալու դիմում ներկայացրել:
Պատճառների թվում, ըստ որոնց ընտանիքները որոշել Էին երկրորդ երեխան չունենալ, առաջին տեղում «չափազանց մեծ տնտեսական ծախսերն են դաստիարակության համար» (58,1 տոկոս), դրան հաջորդում Է «ժամանակի շատ մեծ ծախսը» (36,5 տոկոս), երրորդ տեղում Է՝ «մեկ երեխան բավական Է» դիրքորոշումը (32,3 տոկոս):
Այնուամենայնիվ, հարցվածների 48,5 տոկոսը հավանություն Է տվել եւ մաղթել, որ շուտափույթ իրագործվի երկրորդ երեխան ունենալու թույլտվության քաղաքականությունը, 16,7 տոկոսը դեմ Է արտահայտվել, իսկ հարցվածների 34,8 տոկոսը դժվարացել Է գնահատական տալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: