Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի 5-ամսյա կալանքը չեղյալ համարելու վերաբերյալ պաշտպանվող կողմի միջնորդությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Միրքադիրովի փաստաբանը' Ֆուադ Ագաևը, դատարանի նման որոշումն անօրինական է համարել' ընդգծելով, որ չկան պատճառներ լրագրողին ճաղերի հետևում պահելու համար:
Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Միրքադիրովին Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: Ընդ որում, նշվում էր, որ լրտեսությունն իրականացվել էր ներկայում բանտարկված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի կարգադրությամբ: