Իսպանիայի առաջնության շրջանակներում՝ 13-րդ տուրում, Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ ուժերը չափելու է «Մալագայի» հետ:

Նշենք, որ մադրիդցիները 12 տուրից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ իրենց ակտիվում ունենալով 30 միավոր: 

«Մալագան» իր հերթին վաստակել է 21 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: 

Թե ինչպես են արքայական ակումբի ֆուտբոլիստները ժամանում Մալագա և թե ինչպես են նրանց հյուրընկալում երկրպագուները՝ արքակայան ակումբի՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացված ֆոտոշարքում: