ՌԴ Պետդումայում առաջարկել են ցմահ զրկել վարորդական իրավունքից այն վարորդներին, որոնք անսթափ վիճակում դարձել են մահվան ելքով պատահարների մեղավորը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովին:

 

Քրեական օրենսգրքում փոփոխությունները նման վարորդների համար ենթադրում են վարորդական իրավունքից ցմահ զրկում։ Բացի այդ, Նիլովն առաջարկում է առգրավել այն վարորդների մեքենաները, ովքեր չունեն բավարար միջոցներ տուժածների փոխհատուցումը վճարելու համար։

 

«Մեքենան տվյալ դեպքում դառնում է սպանության զենք, իսկ սպանության զենքն անհրաժեշտ է առգրավել։ Այդ պատճառով էլ ես առաջարկում եմ առգրավել ավտոմեքենաները՝ զոհվածի բարեկամներին վճարելու և փոխհատուցելու համար»,- հայտարարել է պատգամավորը։