ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը կշարունակի այն 2 միլիոն խորհրդային եւ ռուսաստանցի քաղաքացիների ճակատագրերը պարզելու աշխատանքը, որոնք անհայտ կորել են XX եւ XXI դարերի պատերազմների եւ զինված հակամարտությունների ընթացքում, հավաստիացրել Է պաշտպանության նախարարության Հայրենիքը պաշտպանելիս զոհվածների հիշատակի հավերժացման վարչության պետ Անդրեյ Տարանովը: Նա մասնացել Է Մոսկվայի մարզի Միտիշչիի Համերկրային զինվորական հուշագերեզմանոցում Անհայտ զինվորի գերեզմանի եւ Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դնելու արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը :
«Այսօրվա դությամբ չպարզված են մնում ռուսաստանցի եւ խորհրդային այն քաղաքացիների ճակատագրերը, որոնք անհայտ կորել են պատերազմներում եւ զինված հակամարտություններում. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ շուրջ 2 միլիոն մարդ, Աֆղանստանում՝ 130, Կորեայում՝ ավելի քան 50, Հյուսիսկովկասյան տարածաշրջանում՝ ավելի քան 300, 2008 թվականի օգոստոսին վրաց-օսական հակամարտության գոտում՝ երկու մարդ,- արձանագրել Է Տարանովը:
Նրանց ճակատագրերը պարզելու աշխատանքը կշարունակվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: