Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել Է, որ մի խումբ զինյալներ են հայտնաբերվել Գրոզնու կենտրոնական շրջանի դպրոցներից մեկում: «Այժմ նրանք շրջափակված են եւ նրանց ոչնչացման հատուկ գործողություն Է իրականացվում»,- ասել Է Քադիրովը:
Ավելի վաղ նա հայտնել Էր յոթ զինյալների ոչնչացման մասին, որոնք խոշոր գործողություններ են պլանավորել Սահմանադրության օրը, բայց շրջապատվել իրենց կողմից գրավված Մամուլի տանը: Քադիրովի խոսքով՝ հաջողվել Է խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում նա հավաստել Է, որ «կան նաեւ զինյալներ, որոնք այժմ նստած են դպրոցում»:
Քադիրովը հայտարարել Է, որ դպրոցը շրջապատված Է եւ վստահություն Է հայտնել, որ զինյալները կոչնչացվեն առաջիկա ժամերին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, դեկտեմբերի լույս 4-ի գիշերը Գրոզնու կենտրոնում հակաահաբեկչական գործողության ռեժիմ Է մտցվել: Դա կապված Է այն բանի հետ, որ կասկածելի ավտոմեքենայի կալանման փորձի ժամանակ գնդակահարվել են ճանապարհային ոստիկանության մի քանի աշխատակիցներ: ԶԼՄ-ները նշում են, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհեր եւ վիրավորներ կան նաեւ Չեչնիայի ուժային կառույցների աշխատակիցների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: