ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը՝ Դաշնային ժողովին հղված ամենամյա ուղերձով, շարունակվել Է 1 ժամ եւ տասը րոպե: Այն 39 անգամ ընդհատվել Է ծափահարություններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ամենաբուռն օվացիաները հնչել են ելույթի այն մասում, որտեղ պետության ղեկավարը խոսել Է Ղրիմի վերամիավորման եւ Ռուսաստանի պետական ինքնիշխանության ապահովման մասին:

 

Առավել հաճախ ծափահարություններ են հնչել, երբ Պուտինը խոսել Է տնտեսության եւ գործարարության զարգացման միջոցների՝ կայուն հարկային ռեժիմի, բիզնեսի աշխատանքի պայմանների ապահովման, ճանապարհաշինության տեմպերի, մոնոքաղաքների զարգացման եւ առաջանցիկ զարգացման տարածքների մասին: Ծափահարություններով են դիմավորվել նախագահի բարի խոսքերը գյուղի աշխատավորների հասցեին 2014 թվականի ռեկորդային բերքի համար:

 

Դահլիճում ծափահարություններ են հնչել նաեւ Պուտինի ելույթի այն մասում, երբ նա խոսել Է սոցիալական ոլորտի՝ բժշկության, կրթության զարգացման միջոցառումների մասին, ինչպես նաեւ երբ նա շնորհավորել Է օլիմպիականներին եւ պարաօլիմպիականներին Սոչիի Օլիմպիադայում նրանց տարած հաղթանակների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: