Հունվարի 1-ին Իսպանիայում տեղի կունենա Լիոնել Մեսսիին նվիրված «Մեսսի» ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմի սցենարի հեղինակը Խոսե Վալդանոն է, ֆիլմում մասնակցություն ունեն նաև Խերարդ Պիկեն, Անդրես Ինյեստան և Խավյեր Մասկերանոն:

Այսօր կատալոնյան ակումբն իր պաշտոնական էջում ներկայացրել է ֆիլմի թրեյլերը: