Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստովանել է, որ հիանում է իր թիմի խաղով:

Մադրիդյան թիմը բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ հաղթել է 17 անընդմեջ հանդիպում և Իսպանիայի առաջնությունում առաջատար է:

«Դժվար է ասել՝ կարող է այս ակումբն ավելի ուժեղ դառնալ: Կարծում եմ՝ հավանական է, եթե շարունակենք ջանասիրաբար աշխատել: Այժմ ֆուտբոլիստները հիանալի են կատարում իրենց առջև դրած առաջադրանքները: Մենք լավ կազմ ունեք, որտեղ բոլորը ֆուտբոլին լուրջ են վերաբերում: «Ռեալը» մեծ ընտանիք է: Խաղացողները հիանալի փոխհարաբերություններ ունեն, ինչի համար ուրախ եմ: Հուսով եմ՝ մենք դեռ երկար կշարունակենք հաղթել: Նման կազմով մենք ունակ ենք հաղթահարել ցանկացած արգելք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը: