Toyota ավտոկոնցեռնը հայտարարել Է իր 185 հազար ավտոմոբիլների հետկանչման մասին՝ կապված Takata ընկերության արտադրած անվտանգության բարձերի անսարքության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ավտոկոնցեռնին հայտնի Է դարձել, որ երբ երկրի ավտոսպասարկման ձեռնարկություններից մեկում քանդել են 2003 թվականի թողարկման Corolla ավտոմոբիլը, ուղեւորի տեղում պայթել Է անվտանգության բարձի ինֆլյատորը: Պատճառներն այդպես Էլ չեն պարզվել, բայց Toyota-ն հայտնել Է, որ անվտանգության նպատակով հետ Է կանչում այն բոլոր ավտոմեքենաները, որոնք թողարկվել են նույն ժամանակամիջոցում (2002 – 2003): Ընդամենը հետկանչման Է ենթակա 19 մոդել:

 

Այսպիսով, Ճապոնիայում այն ավտոմոբիլների թիվը, որոնք հետկանչման են ենթակա Takata ընկերության անվտանգության բարձերի թերության պատճառով, հասել Է 2,79 միլիոնի: Նոյեմբերի վերջին երկրի տրանսպորտի նախարարությունը հայտնել Էր 2,6 միլիոն ավտոմոբիլների մասին, որոնք ավտոընկերությունների կողմից հետ կկանչվեն Takata-ի անվտանգության բարձերի պատճառով: Ինչպես հաղորդել Է երկրի տրանսպորտի նախարարությունը, այսօրվա դրությամբ գերատեսչությանն իրենց ավտոմոբիլների հետկանչման մասին հայտնել են Toyota Motor Corporation-ը, Honda Motor Co. Ltd.-ն, Suzuki Motor Corporation-ը, Nissan Motor Co. Ltd-ն, Fuji Heavy Industr ies Ltd.-ն, Daihatsu Motor Co. Ltd-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: