Սիրիան ՄԱԿ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ՝ այդ երկրի օդուժի կողմից Դամասկոսի երկու շրջանների ռմբակոծության պատճառով: Այս մասին հայտնել է սիրիական ՍԱՆԱ գործակալությանը' հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի գործող նախագահին հղված նամակները:

 

Իսրայելը, ինչպես նշված է Սիրիայի ԱԳՆ-ի նամակում, «սարսափելի հանցագործություն է իրականացրել Սիրիայի գերիշխանության հանդեպ»՝ նյութական վնաս հասցնելով «մի շարք կազմակերպությունների»:

 

Սիրիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ ռմբակոծությունները չեն ստիպի Դամասկոսին հրաժարվել «ահաբեկչության դեմ պայքարից» և կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, նման հարձակումների կրկնությունը կանխելու համար: