«Լոս Անջելես Գելաքսին» հռչակվեց MLS այս մրցաշրջանի չեմպիոն:

Ակումբը եզրափակիչ խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց «Նյու Ինգլենդ Ռեոլյուշնին»: Հաղթական գոլը 111-րդ րոպեին հեղինակեց Ռոբի Քինը: Նշենք, որ սա «Լոս Անջելես Գելաքսիի» 5-րդ չեմպիոնությունն է պատմության մեջ:

Թե ինչպես են ֆուտբոլիստները հաղթանակը տոնում հանդերձարանում, կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութերում: