ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ' տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին: Նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապeտ Կամավոր Խաչատրյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սեյրան Օհանյանին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հոսպիտալի' վերջերս վերանորոգված բաժանմունքներում, տեղում ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, սարքավորումների հագեցվածությանը, ինչպես նաև զրուցել հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ' վերջիններիս մաղթելով շուտափույթ ապաքինում: