Հայաստանի ռուսական ռազմակայանի ՌՊԳ-7 նռնականետների եւ ԱԳՍ-17 ինքնաձիգ նռնականետների անձնակազմերի ավելի քան 150 հրաձիգ-նռնակաձիգներ «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում ձեռնամուխ են եղել դաշտային պարապմունքների:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ծովի մակերեւույթից ավելի քան 2200 մետր բարձրության վրա մեկ ամսվա ընթացքում զինծառայողները կսովորեն գրագետ կիրառել ցուցակային զենքը՝ իրենց գործողությունները հասցնելով ավտոմատացման, կիրականացնեն հետախուզություն եւ կորոշեն հրաձգության հեռվությունը՝ դիտման եւ նշանառության ցերեկային եւ գիշերային օպտիկական սարքերի օգտագործմամբ:

 

Հաշվի առնելով ընթացիկ տարում զինծառայողների պատրաստման ինտենսիվության մեծացումը՝ մեկամսյա դասընթացի ընթացքում ձեռքի նռնականետի յուրաքանչյուր նռնակաձիգ կկրակի ավելի քան 120 լիցք, եւ ինքնաձիգ նռնականետի յուրաքանչյուր անձնակազմ կծախսի ավելի քան հազար միավոր ռազմամթերք: Մարտական հրաձգությունների ավելի քան կեսը տեղի կունենա օրվա գիշերային ժամերին: