Հայտնի բրիտանացի իրավաբան, մարդու իրավունքների մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը և լրագրող Ռոբերտ Ֆիսկը ելույթ կունենան Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Պատասխանատվություն 2015» միջազգային համաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, համաժողովը տեղի կունենա մարտի 13-15-ը Նյու Յորքում:

 

Եռօրյա համաժողովին կմասնակցեն անվանի պատմաբաններ, քաղաքական գործիչներ, հեղինակներ և արվեստագետներ ամբողջ աշխարհից: «Պատասխանատվություն 2015» համաժողովը կազմակերպվել է Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ԱՄՆ-ի Արևելյան' Հարյուրերորդ տարելիցի հանձնաժողովի կողմից:

 

Իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիշում հայերին» գրքի հեղինակն է: Վերջին տարիներին իրավաբանը պաշտպանել է «Վիկիլիքս»-ին և կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին: 2008-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից նա նշանակվել է ԱՄԿ-ի արդարադատության խորհրդի «պատվավոր իրավաբան»: