Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Թուրքիայի զինված ուժերի ժանդարմական հրամատարության զորամասերի նորակոչիկ զինվորները երդման են պատրաստվում նախկին Օսմանյան կայսրության բանակի քայլերգի տակ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսանյութը նկարահանվել է Իզմիրում: Այդտեղ տեղակայված զորամասերից մեկի զինվորները երդման արարողությունն անցկացրել են օսմանյան բանակի «Մեհթեր» քայլերգի տակ:

 

Ինչպես երեւում է' դա եւս Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկիրը դեպի իսլամացում տանող քաղաքականության հերթական քայլերից է: Էրդողանի հանձնարարությամբ' Թուրքիայում բոլոր վարժարանները կրոնական թեքումով են դարձել, կրոնը պարտադիր դասավանդվում է առաջին դասարանից սկսած, դպրոցներում մտցվել է նաեւ արաբատառ օսմաներենի պարտադիր ուսուցում: