Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն աջակցել է էմիգրանտներին:
Ֆուտբոլիստն 9 հազար կգ սնունդ է գնել, որպեսզի դրանք հանձնի պորտուգալական 200 ընտանիքի, որոնք ապրում են մադրիդյան Լաս Ռոսաս արվարձանում: Պեպեն անձամբ է զբաղվել սննդի բաժանմամբ:
Նշենք, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որին մասնակցում է պորտուգալացին: