Բուկինհեմյան պալատի՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու պաշտոնական նստավայրի այգում պատահաբար հայտնաբերել են հալյուցինացիա առաջացնող սնկեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին հաղորդել է Associated Press գործակալությունը:

 

Amanita muscaria ճանճասպանները գտել են հեռուստահաղորդման նկարահանումներին նախապատրաստվելու ժամանակ:

 

Բուկինհեմյան պալատում նշում են, որ այդ գտածոյի մեջ ոչ մի գերբնական բան չկա, քանի որ այգու տարածքում աճում են Մեծ Բրիտանիայում բավականին հաճախ հանդիպող սնկերի մի քանի տարատեսակներ: Ինչպես գրում Է AP-ն, «ոչ ոք չի կասկածում, որ Եղիսաբեթ Բ-ն «կախարդական» սնկեր է բուծում:

 

Բացի այդ, պալատի աշխատողները հավաստիացրել են, որ այգում աճող սնկերը երբեք չեն օգտագործվում կերակուր պատրաստելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: