armsport.am«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պատմել է, թե ինչպես է հարմարվել մյունխենյան ակումբում.

-Ես արդեն 8 տարի է, ինչ «Բավարիայում» եմ։ «Բավարիան» եւ ես կարծես ամուսնական զույգ լինենք։ Ես այստեղ արդեն տուն եմ գնել, որդիս այստեղ է ծնվել, իսկ աղջիկներս էլ Մյունխենում են մեծացել. նրանք ինձանից լավ են գերմաներեն խոսում։

Ես կարող եմ եվրոպական այլ ակումբում խաղալ՝ չնայած սիրտս ցավում է «Բավարիայի» համար։ Այնուամենայնիվ, ես ինձ պատկերացնում եմ ԱՄՆ-ում, Քաթարում կամ Դուբայում, որտեղ կարող եմ նոր փորձ ձեռք բերել,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում «Welt am Sonntag»-ը։