Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում Վաշինգտոնի հետ իրենց հարաբերությունները նորմալացնելու վրա, սակայն, դրան ի պատասխան, ոչ մի դրական հայտարարություն չեն ստանում «ժողովրդավարության օրրանից»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է minval.az լրատվական կայքը:

 

«Ադրբեջանական իշխանությունների եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը չի ավարտվում երկու երկրների միջեւ խնդիրներով, այլ տարածվում է նաեւ իշխանությունների վրա եւս: «Ենի Մուսավաթ» թերթի հաղորդմամբ, վերջին շրջանում ԱՄՆ-ի բազմաթիվ խիստ հայտարարությունները, այդ թվում' Պետքարտուղարության կողմից դեռեւս չհրապարակված տարեկան զեկույցում առկա արտակարգ կոշտությունը, սաստիկ զայրացրել են Ադրբեջանի իշխանություններին», -գրում է կայքը:

 

Նշվում է, որ երկար տարիներ մի քանի անձանց միջոցով իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում ԱՄՆ-ի հետ ոչ պաշտոնական հարաբերություններ պահպանելու համար: Հանուն Ադրբեջանի իշխանությունների պաշտպանության այդ միջոցները ծախսվում են սենատորների, կոնգրեսականների եւ ԱՄՆ-ի տարբեր պետական կառույցների բարձրաստիճան անձանց հետ համագործակցության անվան տակ: «Դրա վրա մեծ փողեր են ծախսվել:

 

Սակայն, մինչ այժմ հնչող խիստ հայտարարությունների, բողոքների եւ պահանջների փոխարեն, ներկայում ԱՄՆ-ից չկա իշխանություններին պաշտպանող անգամ մեկ տե քստ, չնայած այն բանին, որ տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի կլանը, ով պատասխանատու է ԱՄՆ-ում լոբբիստական գործունեության համար, համառորեն աջակցության հայտարարություններ է պահանջում», -նշում է կայքը:

 

Ըստ կայքի' իշխանությունները խստորեն քննադատել են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությանը, Ադրբեջան-ԱՄՆ դաշնության ղելավար Անար Մամեդովին (Զիյա Մամեդովի որդին), արտաքին քաղաքականության ոլորտում առաջատար դեմքեր, պատգամավորներ Սամեդ Սեիդովին, Էլխան Սուլեյմանովին եւ խորհրդարանական կուսակցություներից մեկի առաջնորդին այն բանի համար, որ հենց վերջիններս էին իրենց զեկույցներում պնդում, թե ԱՄՆ-ի հետ ամբողջ անհրաժեշտ աշխատանքն անցկացվում է, համապատասխան շրջանակները «վնասազերծված» են, եւ որ ամերիկյան բոլոր բողոքներին հակառակ' «փաստարկներ& raquo; կհնչեն հենց ԱՄՆ-ից:

 

«Երկար տարիներ գերադասվում էր այդ հարաբերությունները կարգավորել ոչ պաշտոնական մակարդակում: Սակայն, այսօր երեւում է, որ իշխանություններն ԱՄՆ-ից իրական աջակցություն չեն ստանում անգամ ոչ պաշտոնական հարաբերություններում:

 

Այն շրջանակները, որոնք իշխանություններին ներկայացվել են որպես իրենց կողմնակիցներ, երես են թեքել նրանցից, եւ չկա որեւէ իրական պաշտպանություն», -գրում է կայքը: Այն հավելում է, որ այդ հարցի լուրջ քննարկոմներից հետո որոշվել է լրջորեն պատժել այն բոլոր մարդկանց, ովքեր ԱՄՆ-ից հարաբերական պաշտպանություն սպասել ու հավաստաիցումներ էին տալիս:

 

Ներիշխանական հավաստի աղբյուրից կայքին հասած տեղեկություններով' ստեղծված իրավիճակի համար պատասխանատու անձինք լրջորեն պատժվելու են: Նրանք ոչ միայն հեռացվելու են այդ աշխատանքներից, նրանցից խլվելու են նաեւ ազդեցության ներքին լծակները: «Պատկերավոր ասած' այսօր իշխանության մեջ ամերիկյան քամի է փչում եւ այն «կքշի» որոշ հայտնի մարդկանց», -ամփոփում է կայքը: